«Նանտը» պաշտոնապես հաստատեց՝ թիմի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից:
Ավելի վաղ մարզիչը «Մարսելի» դեմ խաղում ոչ-ոքիից հետո հայտարարել էր պայմանագրի ավարտից հետո ակումբը լքելու ցանկության մասին:
Ակումբի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ ակումբն ընդունում է մարզչի որոշումը և շնորհակալություն հայտնում վերջին չորս մրցաշրջանում կատարած աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություն կարիերայում:
«Նանտը» Ֆրանսիայի առաջնությունում այժմ զբաղցնում է 10-րդ հորիզոնականը: