Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Ռոման Բերեզովսկին ակումբի հետ նոր պայմանագրի հարցը կքննարկի մրցաշրջանի ավարտից հետո:

«Ակումբի ղեկավարների հետ նոր պայմանագրի մասին դեռ չեմ խոսել: Այդ մասին կխոսեմ մրցաշրջանի ավարտից հետո միայն»,-Բերեզովսկու խոսքը մեջբերում է ռուսական sport-express կայքը:

Խոսելով «Անժիից» կրած պարտության մասին' Բերեզովսկին փաստել է. «Մեր խաղի վրա գուցե իր ազդեցությունը թողեցին, մամուլում շրջանառվող այն լուրերը, թե մարզչական շտաբում փոփոխություններ են լինելու: Սակայն «Անժին» էլ բավականին մոտիվացված էր խաղում»:

Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» 0-4 հաշվով զիջեց «Անժիին»: