Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» տնային խաղում 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ:
Թոմաս Մյուլերը 6-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 72-րդ րոպեին Անդրե Խանը իր թիմին փրկեց պարտությունից:
Այս խաղից հետո մյունխենցիները վաստակած 82 միավորով մրցաշարային աղյուսակի առաջին տեղում են և Դորտմունդի «Բորուսիայից» առաջ են հինգ միավորով: