Կիրակի առավոտյան Սիրիայի սահմանի մոտ գտնվող թուրքական Քիլիս քաղաքում ընկել է երկու հրթիռ, հաղորդում է Reuters-ը:
Հայտնի է, որ առնվազն երկու հոգի վիրավորվել է:
Միջադեպի բոլոր մանրամասները ներկայում ճշտվում են:
Ավելի վաղ Քիլիսը բազմիցս ենթարկվում էր հրթիռակոծումների՝ Սիրիային սահմանակից տարածքից, որը վերահսկվում է «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների կողմից: