Time հանդեսը հրապարակել է բոլոր ժամանակների մեծագույն գաջեթների ցուցակը: Ինչպես նշել է հրատարակությունը, այդ ցուցակը կազմվել է խմբագրության ներսում երկարատև քննարկումից հետո: Դրանք այն սարքերն են, որոնք ազդել են տեխնոլոգիաների և օգտատերերի գործելակերպի վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Առաջինն է դարձել Apple iPhoneը: Այն արմատապես փոխել է մարդու վերաբերմունքը տեխնոլոգիաների և տեղեկատվության նկատմամբ, դրա ազդեցությունը կզգացվի տասնյակ տարիներ, գրել է Time-ը:

 

Երկրորդ տեղում է Sony Trinitron հեռուստացույցը՝ գունավոր հեռուստացույց, որը փոխել է հանդիսականի վերաբերմունքը հեռուստատեսության նկատմամբ: Այս սարքի վաճառքներն ամբողջ աշխարհում հասել են 100 միլիոն միավորի:

 

Երրորդ տեղն Apple Macintosh-ինն է. այն ընդմիշտ սահմանել է համակարգչի հետ մարդու «շփման» ստանդարտները:

 

Առաջին տասնյակ են նաև մտել Sony Walkman նվագարկիչը, IBM Model 5150 համակարգիչը, Victrola լուսանկարիչը, Regency TR-1 գրպանի առաջին սերիական տրանզիստորային ռադիոընդունիչը, Kodak Brownie լուսախցիկը, Apple iPod լսանվագարկիչը և Hitachi Magic Wand թրթռամերսիչը:

 

Ցուցակում են նաև Canon հաշվասարքը, Nintendo խաղային կցուրդը, Polaroid լուսախցիկը, Nokia 3210 հեռախոսը, JVC VideoMovie տեսախցիկը, Oculus Rift վիրտուալ իրականության սաղավատը, Google Glass լրակազմը: