Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն և նշել, որ ցանկանում էր գերմանական ակումբի հետ հաղթել Չեմպիոնների լիգայում:
«Համոզված եմ, որ ողջ Եվրոպան վայելեց խաղը: Այս թիմին սպասում է հիանալի ապագա: Բոլորս՝ ես, ֆուտբոլիստներն ու երկրպագուները տխրել ենք, սակայն տղաներս միևնույնն է, կարող են հպարտանալ նրանով, ինչ հաջողվել է անել այս մրցաշրջանում: Ինձ դուր էր գալիս աշխատելը հենց ֆուտբոլիստների համար: Նոր մարզիչը պետք է ուրախ լինի, որ աշխատելու է նրանց հետ: Իհարկե, ցանկանում էի «Բավարիայի» հետ հաղթել Չեմպիոնների լիգայում և ամեն ինչ արեցի դրա համար, կյանքս նվիրեցի թիմին: Շատ աշխատեցի, որպեսզի հարմարվեմ Բունդեսլիգային և ֆուտբոլիստներիս ավելի լավը դարձնեմ: Ոչնչի համար չեմ զղջում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մյունխենյան թիմը եզրափակիչը զիջեց Մադրիդի «Ատլետիկոյին»: