Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակի պատասխան խաղում «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ձեռքով գրավել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասը:

Դրվագը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մրցավարը պորտուգալացուն խաղից դուրս վիճակ է գրանցել:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է նվազագույն հաշվով: Հյուրերի ֆուտբոլիստի հաշվին գրանցված ինքնագոլը մադրիդցիներին եզրափակչի ուղեգիր է ապահովել: