Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկաբանել է իր թիմի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլը հաղթահարելը և հերթական անգամ նշել, որ ուրախ է նման ֆուտբոլիստերի հետ աշխատելու համար:
«Ես շատ երջանիկ եմ, և ոչ այնքան իձ համար, որքան ֆուտբոլիստների, ովքեր հիանալի աշխատանք կատարեցին: Պետք է վայելենք հաղթանակը երկրպագուների հետ միասին, սակայն մեր գործը դեռ ավարտված չէ: Գիտենք, որ մայիսի 28-ին մեզ բարդ հանդիպում է սպասվում: Ուրախ եմ այս ֆուտբոլիստներին մարզելու հնարավորություն ունենալու համար: Ինձ համար կարևոր է նրանցից յուրաքանչյուրը: Պետք է շարունակենք համատեղ աշխատել և հավատալ, որ կարող ենք մեծ գործեր անել: Ես մարզիչ եմ և, բնականաբար, ինչ-որ լավ բան անում եմ, սակայն ողջ արժանիքը պատկանում է թիմին: Ֆուտբոլիստներն առաջին տեղում են, չէ՞ որ հենց նրանք են թույլ տալիս ինձ վայելել ֆուտբոլը»,- Զիդանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: