Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 71-րդ տարեդարձի կապակցությամբ Աբովյանում և հարակից գյուղերում վետերանների մեծարման և նրանց ավանդը գնահատելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը:

 

Տոնին ընդառաջ հիմնադրամի աշխատակիցներն այցելել են բոլոր վետերաններին, փոխանցել են Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը և դրամական պարգևներ են հանձնել այսօր արդեն հաղթանակի խորհրդանիշներ համարվող վետերաններին:

 

Հաղթանակի գործին մեծ ներդրում ունեցած և հաղթանակի բերկրանքը մարտի դաշտում զգացած վետերանների հուշերը՝ ներկայացվող տեսանյութում: