Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ամեն տարի՝ ապրիլի 7-ին, Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը գեղեցիկ անակնկալ է մատուցում տարբեր ոլորտների երախտավորներին:
Այս տարի նույնպես հիմնադրամը չի մոռացել գարնանային ամենագեղեցիկ տոնը հիշարժան դարձնել ու ժպիտ պարգևել հարյուրավոր կանանց: