Football.ua-ն կազմել է Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաև «Ստալի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը:
«Կիևում «Ստալի» առաջին գոլը Մալաքյան եղբայրներից մեկի արժանիքն էր: Բավական է խոստովանենք, որ հյուրերը դաշտի կենտրոնում ամբողջությամբ գերազանցում էին «Օլիմպիկին», իսկ իր թիմի խաղը ղեկավարում էր հենց Գոռը»,- գրում է կայքը:
Նշենք, որ Մալաքյանի թիմը դոնեցկյան ակումբին հաղթել է 2:0 հաշվով: