Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, լոնդոնյան ակումբը հայ կիսապաշտպանին դիտարկում է որպես Ալեքսիս Սանչեսին փոխարինող:
Մխիթարյանին ձեռք բերելու համար լոնդոնցիները պատրաստ են վճարել 23 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ ֆուտբոլիստին առաջարկել տարեկան 8 միլիոն ֆունտ աշխատավարձ:
Եթե Մխիթարյանն ընդունի առաջարկը, ապա կդառնա «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ օրերս տեղեկություններ տարածվեցին, որ Մխիթարյանը հրաժարվել է դորտմունդցիների հետ պայմանագիրը երկարաձգելուց: