«Լիվերպուլը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսի ծառայությունններով: Այս մասին տեղեկացնում է բրիտանական մամուլը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ մերսիսայդցիները մտադիր են Ռոյսին դարձնել իրենց թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Չի բացառվում, որ անգլիական ակումբը Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք կբերի այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Անգլիացիները մտադիր էին առաջարկն անել 2015թ-ի ամռանը, սակայն այժմ կփորձեն, քանի որ Ռոյսը դեռ չի երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ: