Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովը մայիսի 11-ին կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են, մասնավորապես, ՀՀ ընտրական և դատական օրենսգրքերի նախագծերին։

 

 

Նախարարը շնորհավորել է գրասենյակի նորանշանակ ղեկավարին պաշտոնի ստանձման կապակցությամբ և բարձր գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցության ներկայիս մակարդակը:

 

 

Արփինե Հովհաննիսյանը կարևորել է նաև օրենսդրական բարեփոխումների գործընթացում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ցուցաբերած աջակցությունը՝ ակնկալելով դրա շարունակականության ապահովում:

 

 

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար, ընդգծել ՀՀ արդարադատության նախարարության հետ իրականացվող ծրագրերի նշանակությունն ու ներկայիս փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել:

 

 

Հանդիպման ժամանակ նախարարն ու դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են ՀՀ ընտրական և դատական օրենսգրքերի նախագծերին և այլն: