Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկել է «Եվրատեսիլ- 2016» հեղինակավոր մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):

 

 

Երկրորդ կիսաեզրափակչում ելույթ են ունենալու հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Լատվիան, Լեհաստան, Շվեյցարիա, Իսրայել, Բելառուս, Սերբիա, Իռլանդիա, Մակեդոնիա, Լիտվա, Ավստրիալիա, Սլովենիա, Բուլղարիա, Դանիա, Ուկրաինա, Նորվեգիա, Վրաստան, Ալբանիա, Բելգիա:

 

 

«Եվրատեսիլ- 2016»-ը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերությամբ.մրցույթը մեկնաբանում է Ավետ Բարսեղյանը: Մրցույթում Հայաստանը ներկայացնում է երգչուհի Իվետա Մուկուչյանը: Նա արդեն իսկ եզրափակչում է: