Այսօր ՝ հունվարի 15-ին, մեկնարկել է նորընտիր խորհրդարանի երկրորդ նիստը: Օրակարգում ներառված հարցերից մեկը  ԱԺ նախագահի տեղակալների ընտրությունն է: Առաջադրված թեկնածուներն են՝ «Իմ քայլից» Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանը, իսկ «Լուսավոր Հայաստան»-ից Մանե Թանդիլյանը:

Հիշեցնենք, որ Հունվարի 14-ին կայացած նիստում 7-րդ գումարման Ազգային ժողովի 132 պատգամավորների 131 կողմ ձայնով Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվել է ԱԺ նախագահի պաշտոնում: