«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հայկական երաժշտական համաժողովն անցկացնում է երիտասարդ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունների համահայկական մրցույթ:

 

Մրցույթը տեղի է ունենալու մի քանի փուլով: Մայիսի 31-ին տեղի կունենա եզրափակիչ փուլ անցած կոմպոզիտորների ստեղծագործությունների համերգային կատարումը և ստեղծագործությունները կհնչեն Հովեր պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Առաջին երեք տեղերը զբաղեցրած կոմպոզիտորների համար «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սահմանել է նաև դրամական պարգևներ: