ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանի սպանության դեպքի առթիվ։
14.05.2016թ.՝ ժամը 19:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով որովայնի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանը:
Նույն օրը՝ ժամը 21:00-ին, Վայքի քաղաքային հիվանդանոցում արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը:
Ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն: