«Լեգիայի» գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը sport-express-ին տված ծավալուն հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի մասին։ Մարզիչը հաստատել է, որ ցանկացել է ֆուտբոլիստին տեսնել իր թիմում և այդ մասին զրուցել է Օզբիլիսի հետ։
«Օզբիլիսի հետ խոսել եմ երկու անգամ, բայց նա որոշեց տեղափոխվել այլ ակումբ։
Հիշեցնենք, որ Օզբիլիսը «Բեժիկթաշի» խաղացող է և այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ռայո Վալյեկանոյում»։