Ինչպես արդեն ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացրել էր, այսօր Էջմիածնում հարյուրավոր մարդիկ եկել էին դիմավորելու Արցախից վերադարձած գեներալ Սեյրան Սարոյանին և կամավորական-ազատամարտիկներին , ովքեր ապրիլի 2-ից գտնվում էին Արցախում: Գեներալը լրագրողներին ասաց, որ սահմանին առյուծներ են կանգնած, իրավիճակը հանգիստ է, «բայց թուրքը մնում է թուրք»:

 

 

«Մեր տղեքը, որ պոստերում կանգնած են, Շահումյանի Հարութը ասում էր՝ գեներալ, մինչև Քելբաջարի զինվոր չլինի աղջկաս ուզողը, չեմ տա: Այ սենց տղերք են կանգնած: Սահմանին նորմալ է, տղեքը ձիգ կանգնած են, բայց թուրքը մնում է թուրք»,- նշեց գեներալը:

 

 

Վերջինս հավելեց, որ սահմանին այսօր էլ կամավորականներ կան, իրենք էլ պարզապես հերթափոխ են եկել:

 

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում: