«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կանանց մարտական պատրաստություն է իրականացնում Արևմուտքի վրա հարձակումներ կատարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 23-ին հայտնել է ABC թերթը:

 

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ ահաբեկչության դեմ պայքարի բնագավառի փորձագետները գրանցել են Սիրիայում ԻՊ-ի ճամբարների առկայություն, որոնք զբաղվում են բացառապես կանանց պատրաստությամբ՝ Արևմուտքի երկրների վրա հարձակվելու համար: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ թույլ սեռի ներկայացուցիչները ֆիզիկական պատրաստությունն անցնում են «տղամարդկանց հետ հավասար»:

 

Ինչպես հավելում է թերթը, ԻՊ-ի ահաբեկիչները «բազմաթիվ առավելություններ են ստանում իրենց շարքերում կանանց ներգրավումից»: Մասնավորապես, ընդգծվում է, որ կանանց նկատմամբ անվտանգության հսկողության մակարդակն ավելի ցածր է»: Բացի այդ, «հարգելով իսլամի խստությունը, տղամարդկանց արգելվում է կանանց անձնական խուզարկություն անցկացնել», հաղորդել է ՏԱՍՍ-ը: