«Օրինաչափություն է դարձել, երբ իր անգործունակության արդյունքում ստեղծված իրավիճակի համար պալաչ կոչեցյալը փորձում է մեղավորներ փնտրել:
Բացառություն չէ նաև Աբովյան-Երևան, Չարենցավան-Երևան երթուղիները սպասարկող քինգ դե լյուքսի սնանկացման դեպքը: Սեփական խնդիրները և բիզնեսի ձախողման պատճառները վերհանելու, վերլուծելու փոխարեն պալաչը ավելի հեշտ միջոց է գտել՝ իր ձախողումները կապել Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո գործող անվճար երթուղիների գոյության հետ: Բանը նրանում է, որ երիտասարդը ընչաքաղցը այնքան է տարվել փող աշխատելու մոլուցքով, որ հանուն իր մի քանի կոպեկի պատրաստ է վատաբանել առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող, հանապազօրյա հացը մի կերպ վաստակող մեր հայրենակիցների համար գործող բացառապես անվճար գործող երթուղիների առկայությունը, երթուղիների, որոնց գոյության անհրաժեշտության մասին ինքն էլ է ժամանակին բարձրաձայնել:
Մեկ բան ակնհայտ է Բարեգործական երթուղիները արդեն 25 տարի է ինչ գործում են, և շարունակելու են գործել այնքան ժամանակ, քանի դեռ մեր ժողովուրդը ունի դրա կարիքը, քանի դեռ մի քանի հարյուր դրամ ուղեվարձը մեր ժողովրդի համար ամսվա կտրվածքով մեծ գումար է կազմում, իսկ Գագիկ Ծառուկյանի արարքը ուղղակի հարգանքի է արժանի, քանզի նա այն քչերից է, եթե ոչ իհարկե միակը, ով պատրաստ է հանուն ժողովրդի՝ գյուղացի խաղողագործի, գիտնականի, սպորտսմենի և պարզապես հասարակ քաղաքացու համար անել հնարավորն ու անհնարինը միայն թե ինչ-որ բանով օգնած լինի, միայն թե օգնի ոտքի կանգնել: Իմիջայլոց, ժամանակին այն հասարակ քաղաքացիներից մեկը ում Գագիկ Ծառուկյանը ևս օգնության ձեռք է մեկնել, ոտքի կանգնացրել, ինչպես ժողովորուդն է ասում՝ «մարդ սարքել» հենց այսօրվա անշնորհակալ և ապերախտ պալաչն է, որը ոչնչից ամեն ինչի տեր դառնալով՝ կորցրել է հիշողությունն ու շնորհակալ լինելու ունակությունը:
Թերևս հենց ապերախտությունն ու լավությանը վատությամբ պատասխանելու, սեփական անզորությունից առաջացած մաղձը դուրս մղելու ցանկությունն է, որ ժամանակին խեղճ ու կրակ արթուրից պալաչ դարձած երիտասարդը այսօր փալաս է դարձել, որը զուրկ է թե պատվից, թե արժանապատվությունից»:
Հայաստան Աշխարհ ֆեյսբուքյան էջից