ffa.am  Մայիսի 30-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմեկնի Սլովակիա, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում Սլովակիայի Մ-19 հավաքականի հետ: Առաջին հանդիպումը կկայանա Միյավա քաղաքի «Միյավա Սիթի» մարզադաշտում, մայիսի 31-ին, ժամը 19:00-ին Երևանի ժամանակով: Երկրորդ խաղը նախատեսված է անցկացնել Յասլովսկե Բոհունիցե քաղաքի մարզադաշտում, հունիսի 2-ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Այդ հանդիպումներին նախապատրաստվելու նպատակով մայիսի 26-ից Հայաստանի Մ-19 հավաքականը անցկացնում է մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ
Մարկ Գրիքորյան, «Դոնաուֆիելդ», Ավստրիա
Նիկոլաս Մելիքյան, «Ատրոմիտոս», Հունաստան
Վարդան Շահատունի «Փյունիկ»
Սևակ Ասլանյան «Փյունիկ»

Պաշտպաններ
Վահե Մուրադյան, «Փյունիկ»
Հայկ Սարգսյան, «Բանանց»
Արթուր Խաչատրյան, «Բանանց»
Արթուր Դանիելյան, «Ստալ», Ուկրաինա
Արմեն Խարբության, «Փյունիկ»
Ռոբերտ Մարության, «Փյունիկ»
Արկադի Սաֆարյան, «Գանձասար-Կապան»

Կիսապաշտպաններ
Արթուր Նադիրյան, «Փյունիկ»
Նարեկ Ավագյան, «Բանանց»
Հարություն Գարինյան, «Մյունխենգլադբախ 1894», Գերմանիա
Էրիկ Վ. Վարդանյան, «Միկա»
Հովհաննես Հարությունյան, «Փյունիկ»
Հրաչիկ Գևորգյան, «Տեննիս Բորուսիա», Գերմանիա
Էրիկ Է. Վարդանյան, «Փյունիկ»
Էդգար Գրիգորյան, «Բանանց»
Արման Խաչատրյան, «Բանանց»
Հովհաննես Նազարյան «Փյունիկ»

Հարձակվողներ
Էդգար Մովսեսյան, «Բանանց»
Էրիկ Պետրոսյան, «Փյունիկ»
Վահան Բիչախչյան, «Շիրակ»