ՀՀ դատախազությունում մայիսի 27-ի դրությամբ ուսումնասիրվել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ 597 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):

 

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ դատախազության պաշտոնական կայքից, հարուցվել է 79 քրեական գործ, 47 քրեական գործ 51 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 53 քրեական գործով 56 անձիք ներգրավվել են որպես մեղադրյալ, 31 քրեական գործ կարճվել է, 2 քրեական գործի վարույթ կասեցվել է, նախաքննական և հետաքննական մարմինների կողմից 504 տեղեկությունների ստուգման արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է, 39 քրեական գործով 43 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: