Հայաստանի ազգային հավաքականն ինչպես արդեն տեղեկացրել ենք «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում նախապատրաստվում է Գվատեմալայի և Էլ-Սալվադորի ընտրանիների հետ հանդիպումներին: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը նույն մարզադաշում մարզվում է նաև Բրազիլիայի հավաքականը։ Հենց այստեղ էլ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Դոնեցկի «Շախտյորում» իր նախկին խաղընկեր, ներկայումս «Չելսիի» ֆուտբոլիստ Վիլիանին։