Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը չէր պլանավորում որևէ մեկնաբանություն տալ «Analitik.am»-ի տնօրեն Անի Հովհաննիսյանի հայտարարություններին, որոնք զառանցանք են պարունակում: Այս մասին հաղորդում է Հայաստանում ՌԴ դեսպանատան պաշտոնական կայքէջին:

 

 

«Դեսպանատունը ստիպված է նշել հետևյալը: Առաջինը՝ ճիշտ չէ միջպետական հարաբերություններում շահարկում մտցնելը, որպեսզի շանտաժի միջոցով մեղքը գցի իր վրայից: Հայտնի է, որ Ա. Հովհաննիսյանի հետաքրությունների շրջանակը չի սահմանափակվել միայն Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանով: Ելնելով Ա. Հովհաննիսյանի տրամաբանությունից, «գործակալ» բառը, որն իր կողմից օգտագործվել է Տիգրան Ուրիխանյանի գործի շրջանակում, կարելի է վերագրել բոլոր պատգամավորներին ու քաղաքական գործիչներին, որոնց հետ դեսպանատունը կապ է ապահովում և ում հրավիրում է ընդունելության և այլ կազմակերպված միջոցառումների: Այդ ամենը ընդհանրապես տեղին չէ երկու երկրների եղբայրական հարաբերություններում»,-ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

 

 

Ըստ հայտարարության՝ Ռուսաստանի դեսպանատան բոլոր աշխատակիցների, ինչպես նաև դեսպանի պարտականություններից է բոլոր ուղղությունններով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նպաստելը: Դեսպանատունն այդ թեման իր համար համարում է փակված:

 

 

«Վստահ ենք, որ Հայաստանի իրավապահ մարմինները այդ գործն ամբողջությամբ ավարտին կհասցնեն և կներկայացնեն վերջնական եզրահանգում օրենսդրական դրույթներին համապատասխան»,-ասված է հայտարարության մեջ:

 

 

Հիշեցնենք, որ «Analitik.am» -ի տնօրեն Ա. Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իր դեմ շորթման գործը սարքելու պատվիրատուն ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն է: