Ինչպես արդեն տեղեկացրել էինք, շորթման կասկածանքով ձերբակալվել է «analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը:
Ըստ ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկությունների՝ նրա դեմ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Նշենք, որ Անի Հովհաննիսյանն ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:
Գործի մանրամասները կարդացեք մեր նախորդ հրապարակման մեջ: