Ինչպես արդեն տեղեկացրել էինք, շորթման կասկածանքով ձերբակալվել է «analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը:

 

 

Այս գործով Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում շորթման առարկա հանդիսացող 300.000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով բռնվել և բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ նաև կայքի տնօրենի օգնականը` Վարդուհի Գիշյանը:

 

 

Անի Հովհաննիսյանի դեմ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Անի Հովհաննիսյանի քննությունից: 

 

 

Անին քննության ընթացքում ասել է, որ ինքը պատրաստ է պաշտոնյաների անուններ տալ, ովքեր նրա հետ համագործակցել են, երբեմն նրան հայտնել են ինչ-ինչ գաղտնի խոսակցություններ, տեղեկություններ այլ անձանց վերաբերյալ: Ասել է նաև, որ կտա իրեն ուղղորդող պաշտոնյայի անունը` պայմանով, որ իրեն ազատ արձակեն: