Հոկտեմբերի 16-ին' ժամը 12.05-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Խորենացու փողոցում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում կրակել են:

 

Մեկնած օպերատիվ խումբը Խորենացու փողոցում գտնվող սուպերմարկետի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1992թ. ծնված Տիգրան Ս.-ին:

 

Պարզվել է, որ դեպքին մասնակից է եղել նաև 1984թ. ծնված Արմեն Թ.-ն, որը իր մոտ եղած գազային ատրճանակից, վիճաբանությունը կանխելու նպատակով, 1 անգամ օդ է կրակել:

 

Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 14.25-ին, Արմեն Թ.-ն ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել «Ատմագա» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը' լիցքավորված 2 փամփուշտով:

 

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: