Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպան Հուսեյն Ավնի Կարսլըօղլուին: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը՝ Թուրքիայի ԱԳՆ-ի նման որոշումն անմիջապես հաջորդել է Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Յասին Աքթայը բանաձևի ընդունման առնչությամբ նշել է, որ Բունդեսթագի քվերակությունը «լուրջ վնաս պատճառեց թուրք-գերմանական հարաբերություններին»: