Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը անդրադարձել է Բունդեսթագի ընդունաց' Հայոց ցեղասպանությունը դատապարտեց բանաձևին: Այս մասին տեղեկացնում է Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:
«Ես' բռնցքամարտիկ Արթուր Աբրահամս, հպարտ եմ, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ:
Մենք' Գերմանիայում ապրող հայերս, այստեղ գործող բազմաթիվ հայկական կառույցներ, կազմակերպություններ, անհատներ տարիներ ի վեր ջանք չենք խնայել այս համահայկական նշանակության հարցին ծառայելու համար: Այդպես էլ պետք է լինի: Մենք ամբողջ աշխարհում պետք է շարունակենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը եւ հատուցմանը միտված մեր պայքարը՝ այդ նպատակին ծառայեցնելով ցանկացած ամբիոն, իմ դեպքում' նաև ռինգը:
Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կանխելու է ցեղասպանական նոր ոճրագործություններ և պարարտ հող է նախապատրաստելու ազգերի մերձեցման համար:
Միշտ և ամենուր հպարտանում եմ, որ հայ եմ, այսօր կրկնակի հպարտ եմ, քանի որ պետությունը, որտեղ բնակվում եմ' Գերմանիան, ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ:
Ձեր' Արթուր Աբրահամ»,- ասված է հայտարարության մեջ: