Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բաքվում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ այդ այցը կարևոր է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար, տեղեկացնում է APA-ն:

 

«Վստահ եմ, որ Թուրքիայի կառավարությունը մեզ հետ կաշխատի այդ կապերի զարգացման համար: Այսօր երկու երկրների միջև կապերը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Այս տարի ես արդեն 3 անգամ այցելել եմ Թուրքիա, իսկ հաշվի առնելով փոխադարձ այցերը՝ անցկացվել է բարձր մակարդակի հինգ հանդիպում:

 

Աշխարհում բարդ է գտնել միմյանց հետ այնքան սերտ կապված երկրներ, ինչպիսիք են Ադրբեջանն ու Թուրքիան: Ոչ վաղ անցյալում ԻՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ստեղծվեց Ղարաբաղյան հակամարտության հարցերով շփման խումբ: Թուրքիան մեծ դեր է խաղացել այդ հարցում»,- ասել է Ադրբեջանի նախագահը: