Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը հայտնվել է անգլիական ակումբների ուշադրության կենտրոնում:
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, Համբարձումյանի ծառայություններով մասնավորապես հետաքրքրված են Անգլիայի չեմպիոն «Լեսթերը», «Վեսթ Բրոմվիչը» և «Էվերտոնը»:

«Հաջորդ քայլս Պրեմiեր լիգան է: Գիտեմ, որ դա քայլ առաջ է ինձ համար: Պատրաստ եմ նոր մարտահրավերի: «Բորուսիայում» Հենրիխ Մխիթարյանի հաջողությունը ցույց տվեց, թե որքան որակյալ ֆուտբոլիստներ կան Հայաստանում: Նրա հաջողությունը շատ դռներ բացեց Հայաստանի հավաքականի մյուս խաղացողների համար, քանի որ նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է»,- նշել է Համարձումյանը: