Չճանաչված երկրների աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Արևմտյան Հայաստանի և Պենջաբի հավաքականների միջև խաղում զանգվածային բախում էր տեղի ունեցել ֆուտբոլիստների միջև:
Մրցակցի խաղացողներից մեկը հարվածել է Րաֆֆի Կայային, որից հետո սկսվել է բախումը:
Բախմանը միջամտել էին նաև ոստիկաններն, ովքեր ագրեսիվ վարք են դրսևորել Արևմտյան Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների նկատմամբ: