ԱՄՆ-ի և  Բահրեյնի Մ20 հավաքականների COTIF Tournament մրցաշարի շրջանակում հանդիպել են միմյանց:

Խաղի ժամանակ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել:

Բախումը հրահրել է Բահրեյնի ֆուտբոլիստներից մեկը, ով գնդակով հարվածել է ընկած մրցակցի գլխին: Այնուհետև միջամտել են թիմերի ֆուտբոլիստները, մարզիչները և այլ անդամներ:

Նշենք, որ հանդիպումն ավարտվել է Բահրեյնի հավաքականի հաղթանակով` 3:1 հաշվով: