Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն վաճառքի Է հանել իր բոլոր պարգևներն ու հուշաիրերը:
Եռօրյա աճուրդը հունիսի 7-ին բացվում Է Լոնդոնում: Այս մասին տեղեկացնում է BBC-ին:
Նշվում է, որ աճուրդը կարող Է դառնալ խոշորագույնը մարզական արժեքների վաճառքի պատմության մեջ: Աճուրդի է հանված ավելի քան երկու հազար լոտ, որոնց վաճառքից ստացված հասույթը կարող Է կազմել շուրջ հինգ միլիոն ֆունտ:
Պելեն նշել է, որ ցանկանում Է' իր մարզական հաղթանշանները պահպանվեն ամբողջ աշխարհի թանգարաններում և հավաքածուներում' հավելելով, որ մտադիր Է վաճառքներից հասույթի մի մասը նվիրաբերել բարեգործական հիմնադրամներին:
ՖԻՖԱ-ի ֆուտբոլային հանձնաժողովի վարկածով Պելեն ճանաչվել Է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստը, Միջազգային օլիմպիական կոմիտեն նրան ճանաչել է 20-րդ դարի լավագույն մարզիկը: