ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «օդից կախված» որակեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների կոռումպացված լինելու վերաբերյալ և կոչ արեց հիմնավորել հայտարարությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց մի խումբ բ արձրաստիճան պաշտոնյաների անուններ և հարցրեց՝ արդյո՞ք ՀՀ վարչապետը նրանց համարում է կոռումպացված պաշտոնյաներ:
«Պարոն Փաշինյան, ես չէ, որ պետք է անվանեմ կումպացված այն անձանց, որոնց անունները դուք հնչեցնում եք: Դուք որևէ իրական և ողջամիտ մեկ փաստ ներկայացրել եք իրավական որևէ կառույցի, մենք հետամուտ չե՞նք եղել: Ամեն դպքում գտնում եմ, որ օդից կախված ձեր հայտարարությունը պետք է հիմնավորեք: Իրականում ես ձեզ հասկանում եմ՝ ունենք հանրություն, որի մի մասը հայտնում է մտահոգություններ, և օդից կախված լուրերը դարձել են ձեզ համար ավանդույթ. դա ձեր գործն է ու ձեր իրավունքը, բայց ուզում եմ ևս մեկ անգամ ասել և խնդրում եմ, որպեսզի հիմնավոր փաստերով խոսեք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը պատգամավորին կոչ արեց օգնել կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: «Հիմա մենք սկսել ենք քայլեր ձեռնարկել, դուք մեզ օգնեք քննություն անցացնենք ու հետամուտ լինենք, միասին գնանք առաջ և փորձենք այն խութերն ու մտահգությունները, ինչպես նաև օդից կախված լուրերը ստուգել միասին»,- ասաց վարչապետը: