Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները ԵՄ-ից պահանջում են ինչպես զորակցության դրսևորում, այնպես էլ նրա հասցեին քննադատության արտահայտում: Այս մասին գրում է Bild պարբերականը։

 

Տուսկը նշել է Թուրքիայի կարևորությունը որպես ԵՄ գործընկեր միգրացիոն ճգնաժամի լուծման գործում, ինչպես նաև երկրում բարդություններն ահաբեկչություններին առնչվող իրավիճակում, որոնք ամեն շաբաթ տեղի են ունենում Սիրիայի, Իրաքի և Իրանի հետ ոչ ամուր սահմաններից ոչ հեռու։

 

«Դրա պատճառով մենք պարտավոր ենք Թուրքիայի հանդեպ դրսևորել և՛ զորակցություն, և՛ քննադատություն»,- ընդգծել է նա։

 

Եվրախորհրդի նախագահը հիշեցրել է, որ Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմի սահմանման մասին բանակցությունների ընթացքը կախված է ԵՄ պահանջների նրա կատարումից։ Տուսկը հավելել է, որ այդ հարցում առաջընթաց նկատվում է։