Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր կարիերայի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի այս շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտարարել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխաել Ցորկը, տեղեկացնում է Bild-ը:
Մխիթարյանը արդեն մի քանի ամիս հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը, Ֆուտբոլիստին առաջարկում են 7 մլն եվրո տարեկան աշխատավարձ, սակայն Մխիթարյանը ավելի լավ առաջարկներ ունի եվրոպաան առաջատար ակումբներից:
Կիսապաշտպանի ծառայություններով հետքրքրված են «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալն» ու «Չելսին»: