«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, կարևոր համարելով երկրում մշակութային ժառանգության պահպանումն ու մշակույթի գործիչների խրախուսումը, իր վրա է վերցրել կարևոր առաքելություն՝ լինել բոլոր այն ծրագրերի կողքին, որոնք ունեն օժանդակության կարիք։ Հերթական հաջողված նախաձեռնություններից մեկն էլ Հայկական երաժշտական համաժողովի հետ անցկացրած «Երիտասարդ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունների» համահայկական մրցույթն էր։ Օրեր առաջ կայացած եզրափակիչ համերգին ու մրցանակաբաշխությանը հաջորդում է մրցանակակիրների և համաժողովի անդամների հետ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։
«Պարոն Ծառուկյան, իսկապես շատ լավ անցավ մրցույթը, շատ կարևոր էր մեր երիտասարդների համար։ Ոչ միայն կարևոր էր փաստը, այլև՝ այն, որ այդ մրցույթի երգերը կատարում էր մեր «Հովեր» երգչախումբը, որն այսօր իսկապես աշխարհահռչակ է։ Կարծում եմ՝ իրենք իրենց խոսքը դեռ կասեն։ Ես ուզում եմ խորհին շնորհակալություն հայտնել Ձեզ և Ձեր հիմնադրամին, որ Դուք մարդկանց համար ստեղծում եք հնարավորություն դրսևորվելու»,- դիմելով Գագիկ Ծառուկյանին` երախտագիտության խոսք հղեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Չաուշյանը։
Շնորհավորելով երիտասարդ կոմպոզիտորներին հաղթանակի կապակցությամբ՝ Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց, որ այս մրցույթն ամենամյա բնույթ է կրելու։ «Ես ուզում եմ Ձեզ բոլորին շնորհավորել։ Ամենակարևորը, որ մեր երիտասարդների համար լինի` արդարությունն է, որ լինի մրցակցություն։ Սա լինելու է ավանդույթ, վերացվելու են բոլոր բացթողումները, պարգևներն ավելացվելու են։ Ամեն ազգ, ժողովուրդ, արվեստով, մշակույթով, սպորտով է ճանաչվում։ Այն մարդը, ով տաղանդավոր ծնվել է, պետք է հնարավորություն ունենա ինքնադրսևորվելու։ Երիտասարդները մեր ապագան են, վաղվա մեր արժանի փոխարինողները»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։