Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գրած նամակում շնորհավորել է ռուսներին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ և ցանկություն է հայտնել, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները ունենան «արժանի մակարդակ»: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Հարգելի´ պարոն Նախագահ: Ողջ թուրք ժողովրդի անունից, ի դեմս Ձեզ, շնորհավորում եմ բոլոր ռուսներին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ, ինչպես նաև ցանկանում եմ, որ մոտ ժամանակներս Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները դուրս գան արժանի մակարդակի»,- ասված է շնորհավորական նամակում:
Իր հերթին, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին գրած նամակում հույս է հայտնել, որ «մոտ ապագայում մեր երկրների միջև համագործակցությունն ու հարաբերությունները կհասնեն մի մակարդակի, որն անհրաժեշտ է մեր ժողովուրդների ընդհանուր շահերին»:
«Ի դեմս Ձեզ՝ ռուսներին ցանկանում եմ բարեկեցություն և բարգավաճում»,- գրել է Թուրքիայի վարչապետը: