Մոսկվայում յուրաքանչյուր տարի բացվելու է մետրոպոլիտենի 10 նոր կայարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' այդ մասին ТВЦ հեռուստաընկերության եթերում նշել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Պետք է ասեմ, որ մոտակա տարիներին յուրաքանչյուր տարի Մոսկվայում կբացվեն մետրոյի 10 կայարաններ: Մենք պետք է նման քայլեր իրականացնենք, քանի որ անհրաժեշտ է բեռնաթափել մետրոյի հիմնական գիծը»,- ասել է Սոբյանինը: