Եվրամիությունն Իրանի ավիաընկերություններին հանել Է ոչ հուսալի փոխադրողների ցուցակից՝ նրանց թույլատրելով չվերթներ կատարել ԵՄ-ի անդամ երկրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 16-ին հայտնել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

 

Նախկին ԽՍՀՄ-ի երկրներից ԵՄ-ի ավիացիոն իշխանությունները «սեւ ցուցակում» թողել են Ղրղզստանի եւ Ղազախստանի բոլոր ավիաընկերությունները, բացառությամբ Air Astana-ի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: