Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Պետերբուրգյան տնտեսական ֆորումի շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ: Ինչպես տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Ալեքսեյ Միլերը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին ԵՏՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ընդհանուր գազային շուկայի ձևավորման հարցը:
Մայիսի 31-ին Աստանայում Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստի ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահները հավանության են արժանացրել ընդհանուր գազային շուկա ձևավորելու կոնցեպցիան:
Դրա հետ կապված' Տիգրան Սարգսյանն առաջարկել է անցկացնել պարբերական հանդիպումներ «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ' ընդհանուր գազային շուկայի ձևավորման գործընթացն առաջ մղելու համար: