Հունիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է Բելգիայի խորհրդարանի անդամ, ԵԽԽՎ պատգամավոր Պիետ դե Բրույնին, ով Արցախ էր ժամանել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային և դրա հետևանքներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։
Երկուստեք ընդգծվել է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների Արցախ այցելելու կարևորությունը՝ ստեղծված իրավիճակի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու և այն ճիշտ գնահատելու համար։