Եգիպտոսի MS804-ի մարդատար ինքնաթիռի աղետի պատճառների հետաքննության հանձնախումբը կարող է հանրանավի երկու ինքնագրինչներն Էլ ուղարկել Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ հատուկ սարքավորանք կա վնասված «սեւ արկղերի» տվյալների վերծանման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է &la quo;Յագյազ» նորությունների պորտալը՝ վկայակոչելով Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարության մի աղբյուրի:

 

«Կահիրեն հակված Է երկու ինքնագրիչներն Էլ ուղարկելու Գերմանիայի Ֆրանկֆուրտ՝ վնասվածքների վերացումից հետո տվյալներն ստանալու համար, եւ Կահիրեում չշարունակելու տվյալները վերծանելու փորձերը, որպեսզի բացասական ազդեցություն չգործի աղետի պատճառների պարզաբանման վրա»,- ասված Է հաղորդագրության մեջ:

 

EgyptAir ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռը, որը MS804 չվերթով Փարիզից մեկնել Էր Կահիրե, ռադարներից կորել Է մայիսի 19-ի վաղ առավոտյան Միջերկրական ծովի երկնքում՝ Եգիպտոսի օդային տարածքում: Ինքնաթիռում կային 66 ուղեւոր եւ անձնակազմի անդամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: