Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանն առաջնագծի արևելյան և հյուսիսային ուղղություններում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից' կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ նշվում է. «Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է, բացառությամբ առաջնագծի արևելյան և հյուսիսային ուղղությունների:
Նշված հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից' կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»: