Մոսկվայի քաղաքային դատարանը գործարար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ դատավճռի գանգատարկման քննությանը նվիրված նիստի ընդմիջում Է հայտարարել նրա առողջական վիճակի վատանալու պատճառով: Իր վիճակի վատանալու մասին դատապարտյալը դատավորներին հայտնել Է նիստում, որին նա հետաքննչական մեկուսարանից մասնակցում Է տեսակապի միջոցով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Այդ կապակցությամբ դատարանը որոշել Է բժիշկ կանչել նրա համար: Ինչպես սպասվում Է, նիստի շարունակման վերաբերյալ որոշումը կընդունվի մասնագետների կողմից Հայրապետյանի բուժզննումից հետո:
Ավելի վաղ Զամոսկվորեչյան դատարանը գործարարին մեղավոր Է ճանաչել Բանշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից՝ Թամարա Իզմեստեւայից, 700 հազար դոլար հափշտակելու մեջ: Նաեւ դատարանը որոշել Է Հայրապետյանից 20,850 մլն ռուբլի բռնագանձել տուժածի օգտին:
Ինչպես պարզել Է հետաքննությունը, գործարարը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ միասին, Թամարա Իզմեստեւայից 700 հազոր դոլար Է վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանն օժանդակելու համար, բայց իրապես չԷր կարող ազդել դատավճռի վրա: