Հունիսի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում ահազանգեր են ստացվել, որ Տանձուտ գետը հունից դուրս է եկել ու ողողել առափնյա մի շարք տներ, փողոցներ և գետամերձ հատվածում գտնվող անասնագոմեր: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ հորդարատ անձրևներից վարարել է գետը, որոշակի հատվածներում առաջացած խցանման հետևանքով գետը դուրս է եկել ափերից և ողողել հարակից տարածքները, ինչի հետևանքով Ս. Պետերբուրգ փողոցում ջրալցվել են Մ. Խ.-ին պատկանող թիվ 5-2-3-14, Ն. Կ.-ին պատկանող թիվ 5-2-4-12, Ա. Հ.-ին պատկանող թիվ 5/3-11, Ա. Ա.-ին պատկանող թիվ 5-2-8-5, Ա. Հ.-ին պատկանող թիվ 5-2-8-6 և Ի. Ս.-ին պատկանող թիվ 5-1-6-19 տնակները, ինչպես նաև վերջինիս հավաբունը:

 

Խցանված են եղել նաև առափնյա ջրահեռացման կոյուղագծերը:

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետին, մարզպետի տեղակալին, Վանաձորի քաղաքապետի տեղակալին և Կոմունալ տնտեսության բաժնի պետի տեղակալ Նազարյանին: