«Մերսեդես 124 E» մակնիշի ավտոմեքենան, որը վարում էր 1985թ. ծնված Արտյոմ Շ.-ն, մայիսի 22-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել գետը:

 

Պատահարի հետևանքով վարորդը և ուղևոր, 1990թ. ծնված Արմեն Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորը' 1988թ. ծնված Տիգրան Քոչարյանը, տեղում մահացել է:

 

Ոստիկանության Գուգարքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական' գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

Կատարվում է նախաքննություն: